ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ օրն է, որ Ռուսաստանը փորձում է աշխատել Թուրքիայի հետ»

«Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ օրն է, որ  Ռուսաստանը փորձում է աշխատել Թուրքիայի հետ»
16.12.2014 | 00:26

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)


-Պարոն Վարդանյան, առաջիկայում G-20-ը կղեկավարի Թուրքիան: Այն Թուրքիան, որն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական անչափ բարենպաստ իրավիճակում, նրա համար կռիվ է գնում աշխարհի հզորների միջև: Ի՞նչ եք կարծում` ինչի՞ կհանգեցնի այդ ղեկավարումը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ, իսկ G-20-ից վիրավորված Վլադիմիր Պուտինն անում է ամեն ինչ, որ «գրավի» Թուրքիայի սիրտը:
-Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ օրն է, որ Ռուսաստանը փորձում է աշխատել Թուրքիայի հետ. որևէ արտառոց բան ես այդտեղ չեմ տեսնում: Չեմ ակնկալում որևէ նոր բան նաև Թուրքիայի՝ G-20-ի ղեկավարման ժամանակահատվածում: Մեր խնդիրը մեկն է. մենք պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր ներսում, մնացածը իրենց շահերն են, իրենց անելիքներն են, ինչն էլ պետք է բնականոն համարել:
-ՀՅԴ-ն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նույն Վլադիմիր Պուտինը այնքան էր ցանկանում սիրաշահել Թուրքիո «սրտիկը», որ այնտեղ սկսել էր թուրքերեն խոսել:
-Այդպիսի մոտեցումներ միշտ են լինում, Հայաստան այցելող պաշտոնյաները նույնպես սովորաբար օգտագործում են՝ «Բարև ձեզ, ինչպե՞ս եք», հայերեն ձևերը, ինչն ընդունված է միջազգային դիվանագիտական պրակտիկայում: Եվ չեմ կարծում, որ Պուտինն ինչ-որ հատուկ իմաստ էր դրել իր ողջույնի մեջ, չեմ կարծում:
-Պարոն Վարդանյան, Պուտինը քանիցս Հայաստան է այցելել, բայց երբեք հայերեն մեզ չի ասել` «Բարև ձեզ, հայեր, ո՞նց եք, ոնց չեք», հակառակը, մենք ենք ամենուր ու ամեն անգամ նրան հեռակա դիմելով ասել` «дорогой Владимир Владимирович», ինչպես ասենք, պարոն Գեղամյանը` ժամանակին:
-Մենք ոնց ենք մեզ պահում, դա այլ խնդիր, այլ հարց է: Ինչ է անում Պուտինը Թուրքիայում և այլ տեղերում, բնականաբար, հասկանալի է, մանավանդ այսօրվա իրավիճակում, երբ Ռուսաստանն անչափ լուրջ խնդիրներ ունի, ուստի պետք է կարողանա այլ պարտնյորների հետ կամուրջներ ստեղծել, ինչու ոչ, երբեմն էլ սիրաշահել:
-Հայաստանի՞ հաշվին:
-Ինչո՞ւ Հայաստանի հաշվին. Ռուսաստանը հանուն իր շահերի է դա անում: Հայաստանի հաշվին կարող է միայն Հայաստանն անել:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ